Քաղաքական 

Հայաստանը հույս ունի մայիսին ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթերը. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը հույս ունի այս տարվա ապրիլին ավարտել Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական աշխատանքները, որպեսզի մայիսին ստորագրի այդ կազմակերպությանը միանալու փաստաթղթերը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը։

 

«Հույս ունենք ապրիլին ավարտել Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական աշխատանքները։ Եվ հույս ունեմ, որ մայիսին արդեն մենք կկարողանանք ստորագրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն միանալու փաստաթղթերը»,- ասել է Նալբանդյանը։

Նույն շարքից