Հայաստան Քաղաքականություն 

Վահե Գրիգորյանը կմնա իր «ախմախության» հետ միայնակ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները լինելու են այն գայթաքարը, որի վրա «գլորվելու» է Փաշինյանի իշխանությունը: Ասում են նաև, թե Վահե Գրիգորյանի ինքնանախագահացումից անմիջապես հետո արտախորհրդարանական ուժերը շատ արագ մոբիլիզացվել, քննարկումներ են անցկացրել` սահմանադրական կարգի նկատմամբ նման «բռնաբարություն» թույլ չտալու համար հզոր դեմարշ իրականացնելու շուրջ:

Ընդ որում, ամռան թեժ շրջանում ինչ-որ մի պահի պայքարը կսառեցվի (ՍԴ-ն ողջ կազմով կգնա արձակուրդ), որի ժամանակ Վահե Գրիգորյանը կմնա իր «ախմախության» հետ միայնակ (ՍԴ-ում քվորում է անհրաժեշտ որևէ բան անելու համար), միայնության մեջ խարխափող Գրիգորյանը կհամբերի մինչև ՍԴ-ականները վերադառնան արձակուրդից, իսկ այդ ժամանակ արդեն ՎԵՏՕ-ն ու մնացյալ քաղաքական ուժերը կսկսեն իրական պայքարը հանուն սահմանադրական կարգի պահպանման»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից