Բարի օր Հասարակություն 

Վրաստանում առաջարկում են անվճար ավտոբուսներով ռուսաստանցի տուրիստներին Երևանից տեղափոխել Վրաստան

analitik.am

Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին առաջարկել է անվճար ավտոբուսային ուղիներ բացել Վրաստանից Երևան, Բաքու և Տրաբզոն: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Ալավերդաշվիլիի կարծիքով, այդպիսով ռուսաստանցի զբոսաշրջիկները հնարավարություն կունենան մեկնել այդ քաղաքներ որտեղից էլ անվճար ավտոբուսներով տեղափոխվել Վրաստան:

Մյուս տարբերակը երրորդ  երկրներից չարտերային լրացուցիչ չվերթներ կազմակերպելն է: Խոսքը մասնավորապես վերաբերում է Բալթյան երկրներին, Ուկրաինային, Ղազախստանին, որոնք արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունը և ցանկությունն օգնել:

Ալավերդաշվիլին իր առաջարկներն արդեն ներկայացրել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան չվերթները դադարեցվելու են:

Նույն շարքից