Եվրոպական միության և Ադրբեջանի միջև Ասոցացման համաձայնագրի հարցով բանակցությունները շարունակվում են, և շատ հոդվածներ արդեն համաձայնեցվել են։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը։
Դեսպանը հայտարարել է, որ բանակցություններն Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ այս տարի կարող են ակտիվանալ։
«Հույս ունեմ, որ ակտիվացմանը զուգահեռ կստորագրվի արդիականացման ռազմավարությունն ու այդ ուղղությամբ էլ կընթանան բանակցություններ։ Այդ երկու գործընթացները զուգահեռ շարունակվելու են, սակայն մեզ համար ամենակարևորն ասոցիատիվ համաձայնագիրն է։ Մենք հավատում ենք, որ այն կստեղծի նոր իրավական հիմք Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է նա։