Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանին միայնակ էին թողել, Ալեն Սիմոնյանն օգնության հասավ ավելի ուշ

analitik.am

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված ԱԺ կոնանակարգ սահմանադրական օրենքում  լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը նախագծի հեղինակ Արարատ Միրզոյանն է:

Ազգային ժողով ունի 3 փոխնախագահ՝ Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Վահե Էնֆիաջյան: Հարցի քննարկման մեկնարկին Միրզոյանը միայնակ էր: Նա և նիստն էր վարում, և հարցերին պատասխանում: գրեթե՝ сам дневальный, сам дежурный:

Սակայն ավելի ուշ Միրզոյանին օգնության հասավ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչից հետո Միրզոյանը կարողացավ հանգիստ խղճով մոտենալ ամբիոնին:

 

Նույն շարքից