Գլխավոր Քաղաքականություն 

Խոհանոցը ձերը, հյուրասենյակը՝ մերը. Արարատ Միրզոյանը տանում է վարչապետի լիազորությունների մի մասը

analitik.am

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում  լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը նախագծի հեղինակ Արարատ Միրզոյանն է:

Նախագիծը պայմանավորված է Ազգային ժողովի կտրուկի դերի բարձրացմամբ՝ կապված խորհրդարանական կառավարման հետ: ԱԺ-ն ավելի մեծ դեր կունենա ինքնավար մարմինների ձևավորման հարցում:

Մասնավորապես առաջարկվում է ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն վերապահելու կառավարությանը, հետո ԱԺ կառավարող, հետո ընդդիմադիր խմբակցություններին: Այսպիսով ընդդիմադիրները կարող են իրենց անդամներն ունենալ վերոնշյալ մարմիններում:

Կոռուպցիայի կանխարգելման մարմինը ձևավորվելու է գոծադիր, օրենսդիր, դատական մարմինների կողմից առաջադրված թեկնածուների կողմից, վերջնական ընտրությունն Ազգային ժողովինն է: Այստեղ էլ առաջին կազմի 6-ական տարի լիազորությունների ժամկետով 2 անդամների պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել ԱԺ կառավարող խմբակցությանը, 4 տարի լիազորություններով անդամինը՝ ընդդիմությանը, 3 տարվա դեպքում՝ ԲԴԽ-ին:

Կան մի շարք փոփոխուններ ևս:

ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի կարծիքով, հիմա, երբ Ազգային ժողովում 2 ընդդիմադիր խմբակցություն կա, հարցը հեշտ կարող է լուծվել, սակայն ի՞նչ է լինելու, եթե խորհրդարանում օրինակ 6 ընդդիմադիր խմբակցություն լինի, ինչպե՞ս են ընդդիմադիրները համաձայնության գալու:

Արարատ Միրզոյանը նշեց, որ ընդդիմադիրները պետք է նստեն ու պայմանավորվեն.« Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում, եթե մենք գրենք՝ յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը: Այդպես էլ ԱԺ-ում կարող է լինել օրինակ 8 ընդդիմադիր խմբակցություն, իսկ մարմնում կարող է լինել ընդամենը 7 տող»:

Սամսոնյանի խոսքերով, եթե ընդդիմադիրները մեկ թեկնածու ներկայացնեն, մեկ այլ ընդդիմադիր խմբակցությունում կարող է անվստահություն լինել այդ թեկնածուի նկատմամբ. «Այս համատեքստում դուք կարծես թե փորձում եք կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տունը»:

«Դուք կարող եք առանց կռվի ասել, որ խոհանոցը ձերն է, հյուրասենյակը՝ մերը, և տանը կռիվ չի լինի»,-ասաց Միրզոյանը, ում խոսքերով, եթե թողնենք ամեն ինչ, ինչպես կա, բոլոր հանձնաժողովներում թեկնածու առաջադրելու է վարչապետը:

Նույն շարքից