Գլխավոր Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպանները չեն մասնակցելու այսօր կայանալիք դատական նիստին

analitik.am

Ինչպես հայտնի է, այսօր՝ ժամը 16։00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը՝ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ոչ պաշտպանական խմբի անդամները և ո՛չ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը՝ ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։

Մենք խնդրում ենք նաև մեր բոլոր աջակիցներին ու կողմնակիցներին ևս չգնալ այսօր Վերաքննիչ դատարանի մոտ և չկազմակերպել որևէ միջոցառում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Նույն շարքից