Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա դարձյալ հարձակում է տեղի ունեցել, այս անգամ՝ Շանլըուրֆա նահանգում, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Անհայտ անձինք շենքի վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել, ինչի պատճառով էլ հրդեհ է բռնկվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո նման արդեն մի քանի միջադեպ է տեղի ունեցել։ Կուսակցությունների շենքերի վրա հարձակումներ էին եղել նաև նախընտրական շրջանում։