Հայաստան Քաղաքականություն 

Աչքներդ բացեք. Դուք էլ ձեր ականջները բացեք. խորհրդարանում իշխանությունն ու ընդդիմությունը խորհուրդներ են տալիս իրար

analitik.am

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում  լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը նախագծի հեղինակ Արարատ Միրզոյանն է:

Նախագիծը պայմանավորված է Ազգային ժողովի կտրուկի դերի բարձրացմամբ՝ կապված խորհրդարանական կառավարման հետ: ԱԺ-ն ավելի մեծ դեր կունենա ինքնավար մարմինների ձևավորման հարցում:

Մասնավորապես առաջարկվում է ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն վերապահելու կառավարությանը, հետո ԱԺ կառավարող, հետո ընդդիմադիր խմբակցություններին: Այսպիսով ընդդիմադիրները կարող են իրենց անդամներն ունենալ վերոնշյալ մարմիններում:

Կոռուպցիայի կանխարգելման մարմինը ձևավորվելու է գոծադիր, օրենսդիր, դատական մարմինների կողմից առաջադրված թեկնածուների կողմից, վերջնական ընտրությունն Ազգային ժողովինն է: Այստեղ էլ առաջին կազմի 6-ական տարի լիազորությունների ժամկետով 2 անդամների պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել ԱԺ կառավարող խմբակցությանը, 4 տարի լիազորություններով անդամինը՝ ընդդիմությանը, 3 տարվա դեպքում՝ ԲԴԽ-ին:

Կան մի շարք փոփոխուններ ևս:

Փոփոխություններն այդքան էլ Լուսավոր  Հայաստան խմբակցության սրտով չեն, քանի որ նրանք կարծում են, որ այդպիսով կռիվ է ընկնելու է ընդդիմադիր խմբակցությունների տանը, որովհետև մի խմբակցությունից ընտրված թեկնածուի նկատմամբ մեկ այլ խմբակցության կողմից հնարավոր է անվստահություն լինի:

Իշխանական պատգամավորների համար պարզ չէ, թե ինչ են ուզում ընդդիմադիրները: Նրանց խոսքերով, մինչև այսօր ընդդիմությունը զրկված է եղել թեկնածու առաջադրելու իրավունքից, իսկ այսօր նման հնարավորություն է տրվում, սակայն ընդդիմադիրներն ավելի շատ լիազորություններ են ուզում:

ԲՀԿ-ի անունից ելույթ ունեցող Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով Իմ քայլից Նազենի Բաղդասարյանի հայտարարությանը, թե ախորժակն ուտելիս է բացվում, նշեց, որ իրենք չեն ցանկանում ուտել, որ հետո էլ ախորժակը բացվի՝ առաջարկելով իշխանություններին սեփական ախորժակը բացել. «Անուշ լինի»:

Ինչ վերաբերում է Իմ քայլից Էդգար Առաքելյանի հայտարարությանը, թե պետք է ընդդիմությունն աչքերը բացի, Բագրատյանն ասաց, որ իրենց աչքերը բաց են, լավ կլինի, որ իշխանությունն էլ իր ականջները բացի, որպեսզի ականջալուր լինի ընդդիմության առաջարկներին:

Բագրատյանն ասաց, որ մինչև երկրորդ ընթերցում առաջարկներ կանեն, եթե իշխանությունն ընդունի դրանք, իրենք կաշխատեն իշխանությունների հետ:

ԲՀԿ-ն առաջին քվեարկությանը դեմ է քվեարկելու, իսկ երկրորդ ընթերցմանը կառաջնորդվի ըստ առաջարկների պատասխանի:

Նույն շարքից