Հայաստան Քաղաքականություն 

Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել Ռուսաստանին ԵԽԽՎ վերադարձնելուն

analitik.am

Ո՞րն է իշխանությունների նպատակը, ի՞նչ խնդիր են լուծում: Երկիրը փորձադաշտ է դառնում, մինչև ու՞ր…

Պատկերն ավելի հստակեցվեց:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում թեժ քննարկումներից հետո քվեարկվել է Ռուսաստանի քվեարկելու իրավունքը լիարժեք վերադարձնելու հարցը:

Ւշխանության ներկայացուցիչ պատգամավորները չեն քվեարկել Ռուսաստանի օգտին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը քվեարկել է դեմ:

Հարց մեր քաղաքացիներին - Տրվե՞լ է Ձեր կողմից իշխանությանը հակառուսական քաղաքականություն իրականացնելու մանդատ, թ՞ե իշխանությունը խաբել ու շարունակում է խաբել Ձեզ:

Հ.Գ. Արդեն շրջանառվում են «հեռախոսս կորցրել էի» տրամաբանության մեջ լուրեր:
Լավ, մինչև ե՞րբ…

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյան

Նույն շարքից