Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իսրայելն ընդհանուր հայտարարի են եկել Սիրիայի հարցում

analitik.am

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իսրայելն ընդհանուր հայտարարի են եկել Սիրիայում պատերազմի կարգավորման հիմնական հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Պատրուշևը հայտարարել է, որ կիսում է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի տեսակետը՝ Սիրիան պետք է լինի խաղաղ և անվտանգ՝ հավելելով, որ արաբական երկիրը պետք է լինի ինքնիշխան, անկախ, պահպանի իր տարածքային ամբողջականությունը:

Ռուսաստանից պաշտոնյայի խոսքերով, ԱՄՆ-ի օգնության արդյունքում հնարավոր է եղել ԻՊ-ի ուժերն էականորեն նվազեցնել ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում:

Միևնույն ժամանակ Պատրուշևը նշել է, որ Իսրայելը շարունակում է խոչընդոտել Իրանին:

Նույն շարքից