Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից հերքում են

analitik.am

Մոտ երկու ամիս առաջ լրագրողը մոտենում և հետաքրքրվում է, թե ինչու են մարզերի մի շարք քաղաքներում փակվել ՔՊ-ի գրասենյակները: Պարզաբանում եմ, որ կուսակցության վարչությունն այս փուլում որոշել է ամեն մարզկենտրոնում ունենալ մեկական գրասենյակ: Հետագայում՝ տարածքային կառույցներից վերակազմավորումից հետո այլ գրասենյակներ ևս կարող են բացվել:

Այսօր լրահոսով կարդում եմ ՔՊ-ն որոշել է փակել գրասենյակները և թողնել մեկը, ու իբր ես եմ դա ասել:

Ցանկություն չունեմ անդրադառնալ, թե ինչու է այդպիսի ապատեղեկատվություն տարածվում, ընդամենը ցանկանում եմ ցավով ընդգծել, որ այս մոտեցումն անարգանք է լրագրողի մասնագիտության նկատմամբ...

Այս ամենի արդյունքում տուժողը լրագրողի մասնագիտությունն ու հեղինակությունն է: Ցավն այն է, որ մի շարք լրատվամիջոցներ ու անհատ լրագրողներ այդպես էլ այդ պարզ իրողությունը չեն հասկանում:

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան

Նույն շարքից