Հասարակություն 

Ի նշան բողոքի` տրակտորով փակել է համայնքապետարանի մուտքը

analitik.am

Երեկ՝ հունիսի 24-ին, ՀՀ Վարչական դատարանը անվավեր ճանաչեց հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքները։ Ըստ այդմ էլ հունիսի 30-ին նոր ընտրություններ նշանակվեցին։

Ի նշան բողոքի՝ արդեն նախկին ընտրություններում հաղթող, միաժամանակ դատարանում պատասխանող կողմ Աշոտ Աղաջանյանն այսօր առավոտյան Գորայքի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Պետրոսյանին պատկանող տրակտորով փակել է համայնքապետարանի մուտքը։

Բողոքի ակցիայի մասին այլ մանրամասներ կներկայացնենք հաջորդիվ։

Zangezur.tv

Նույն շարքից