Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել

analitik.am

Վրաստանի խորհրդարանն իշխող Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան կուսակցության թեկնածու Արչիլ Թալաքվաձեին ընտրել է խորհրդարանի նախագահ:

Նշենք, որ Թալաքվաձեն պատգամավոր ընտրվել է 2016 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում: Մինչ այդ նա երկու տարի զբաղեցրել է ՆԳՆ փոխնախարարի պաշտոնը:

Հավելենք, որ Թալաքվաձեն փոխարինեց Իրաքլի Կոբախիձեին, ով պաշտոնից հեռացավ Վրաստանում ընթացող ցույցերի արդյունքում:

Նույն շարքից