Քաղաքական 

Յանուկովիչը Պուտինին խնդրել է ռուսական զորքերը մտցնել Ուկրաինա

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել է, որ Ուկրաինայի սահմաններից ներս տեղաշարժվելու ընթացքում իր փոխադրամիջոցը հրաձգության է ենթարկվել:

 

«Ինձ հալածում էին ու կրակում զենքից»,-ընդգծել է նա:

 

 «Ֆաշիստական արմատներով բանդիտիզմի ամենաթողություն չպետք է թույլ տալ»,-ընդգծել է Յանուկովիչը ու հայտարարել, որ խնդրել է Պուտինին զորքեր մտցնել երկիր՝ ուկրաինացիներին պաշտպանելու: Այս մասին նա պատմել է Associated Press-ին տված հարցազրույցում:

 

Նա նաեւ հաղորդել է, որ  Ուկրաինայից Ղրիմի առանձնացման համար մեղավոր են ուկրաինական ներկայիս իշխանությունները, իսկ Ռուսաստանն ու ինքը Յանուկովիչը, ոչնչի համար մեղավոր չեն:

Նույն շարքից