Zoom Market մարկետինգային գործակալության անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի ամենաանգրեսիվ քաղաքը Դոնի Ռոստովն է: Այս մասին հայտնում է Լենտան:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Մոսկվան, իսկ եռյակը եզրափակում է Չելյաբինսկը:
Հնգյակում հայտնվել են նաև Կազանն ու Էլիստան:
Հարցմանը մասնակցել է մոտ 3 հազար մարդ: Քաղաքացիներին հարցրել են՝ արդյո՞ք վերջիններս իրենք իրենց ագրեսիվ են համարում, որքան հաճախ են ագրեսիա դրսևորում, որքան հաճախ են իրենց նկատմամբ ագրեսիա ցուցաբերում: