Հասարակություն 

«ՎԵՏՕ» շարժումն այլևս միայնակ չէ, մեզ են միացել քաղաքական ուժեր. Նարեկ Մալյան

analitik.am

Հայաստանում սահմանադրական կարգի տապալման և այն վերականգնելու գործընթաց սկսելու մասին մեր հայտարարությանը դե ֆակտո միացել են քաղաքական ուժեր, որոնց մասով կլինեն հայտարարություններ: Բանակցային գործընթացը քաղաքական ուժերի հետ ընթացքի մեջ է: Ամեն դեպքում արդեն այսօր կարող ենք փաստել, որ աննախադեպ քաղաքական ու հասարակական կոնսոլիդաիցա կա ՀՀ-ում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների մասով: Սա ես արդեն կարող եմ փաստել, որ մենք ամենևին մենակ չենք: Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Մալյանը նշեց, որ «ՎԵՏՕ» շարժումն այևս մենակ չէ, նախաձեռնությանը միանում են քաղաքական ուժեր, որոնց մասին կխոսվի ավելի ուշ. «Մոտակա օրերին մենք նաև կնախաձեռնենք փորձագիտական քննարկում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր լծվելու են սահմանադրական տապալված կարգի վերականգնմանը, կներկայացնեն իրենց մոտեցումները, գործիքակազմը, ժամանակացույցը»:

Մալյանը նաև հավելեց, որ սկսված գործընթացն աստիճանաբար դառնում է ավելի կազմակերպված և ձեռք է բերում կառուցվածքային բնույթ:

Նույն շարքից