Հասարակություն 

Ես պատրաստ եմ գնալ ու նստել. Նարեկ Մալյանին կանչել են Քննչական կոմիտե

analitik.am

Ինձ ծանուցագրով կանչել են Քննչական կոմիտե։ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը դիմել է իրավապահներին, որ իբր ես սպանության սպառնալիք եմ հնչեցրել իր կամ չգիտեմ թե ում նկատմամբ: Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Բայց եթե Իմ քայլի պատգամավորը սպանության սպառնալիք է համարում այն, որ ես իրենց դաշինքը համարում եմ քաղաքական դիակ, ապա ես դա արել եմ: Ես կգնամ ու կմասնակցեմ բոլոր քննչական գործողություններին: Վերջերս ավելի շատ ոստիկանությունում ու քննչական մարմիններում եմ լինում, քան՝ տանն ու աշխատանքի վայրում: Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Մալյանի խոսքերով, եթե իշխանության բորբոքված ուղեղներում կանցնի իրեն բանտարկելու միտքը, ինքը սիրով կգնա, կստորագրի ցանկացած բանի տակ ու հանգիստ կնստի. «Հոդվածը կարող են նույնիսկ իրենք ընտրել»,-ասաց Մալյանը:

Նույն շարքից