Հասարակություն 

Քանի դեռ չեք խեղդվել սեփական զավթած իշխանության ծավալի մեջ, կանգնեցրեք այս ամեն ինչը. Մամիջանյան

analitik.am

Մեր կուսակցական ընկերները, անդադար մասնակցում են տարբեր միջոցառումների, որոնք ի նպաստ մեր երկրի են: Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ինչ վերաբերում է միջոցառմանը, Մամիջանյանը հիշեցրեց «Ոսկյա եղջերուի» մասին հեքիաթի մասին, որտեղ հերոսն անընդհատ ասում է՝ էլի, էլի, էլի. «Հիմա մենք նույն պատմության մեջ ենք: Մենք ունեցանք գործադիր ու օրենսդիր իշխանությունների զավթում: Ոտնձգություններ են անում դատական իշխանության հանդեպ: Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես վերջացավ հեքիաթը: Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեք խեղդվել սեփական զավթած իշխանության ծավալի մեջ, կանգնեցրեք այս ամեն ինչը, դեռ խնդրում եմ»:

Հիշեեցցնենք, որ այս պահին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը քայլերթով շարժվում է դեպի Մատենադարան:

Նույն շարքից