Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես այստեղ եմ ազգային շահը պաշտպանելու համար. Շարմազանովը մասնակցում է «ՎԵՏՕ»-ի ակցիային /տեսանյութ/

Սահմանադրական դատարանը մնացել է սահմանադրականության, ժողովրդավարության, բազմակարծության վերջին բաստիոնը: Այն, ինչ կատարվում է Փաշինյանի և նրա ռեժիմի կողմից, ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է կուլ տալ ու յուրացնել Սահմանադրական դատարանը: Այս մասին հայտարարեց Էդուարդ Շարմազանովը, ով այսօր մասնակցում է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիային:

«Ես գնացել եմ նաև Ռոբերտ Քոչարյանի դատին: Ես լինելու եմ այնտեղ, որտեղ օրինականության պակաս կա, որտեղ սահմանադրականությունը, ժողովրդավարությունը, ազգային շահը վտանգված է: Պետք չէ զարմանալ, որ ես այստեղ եմ: Ես այստեղ չեմ որևէ անձի համար, ես այստեղ եմ մեր ընդհանուր շահը պաշտպանելու համար, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնող տխրահռչակ Նիկոլ Փաշինյանն իր քայլերով Հայաստանը մոտեցնում է բացարձակ դիկտատուրայի: Հայաստանում պետք է լինի ժողովրդավարություն ու ազգային գաղափարախոսություն»,-ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից