Հասարակություն 

Ես թակելու եմ բոլոր քաղաքական ուժերի դռները. Նարեկ Մալյան

analitik.am

Որքան նորմալ մարդիկ լուռ են մնում, այնքան խուլիգանները, տգետները լկտիանում են: Եկել է ժամանակը, որպեսզի նորմալ մարդիկ, կիրթ մարդիկ, մի պահ գոնե մի կողմ դնեն իրենց դաստիարակությունն ու կրթությունը և ցույց տան այդ տգետներին իրենց տեղը: «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց շարժման հիմնադիր Նարել Մալյանը:

Մալյանն ասաց, որ այսօրվանից սկսում են այդ գործընթացը. «Ես թակելու եմ բոլոր քաղաքական ուժերի դռները, ստանալու եմ մի հսկայական միասնություն Սահմանդրական կարգի վերականգման գործընթացի շուրջ»:

Մալյանը նաև ասաց, թե ինչու են գտնվում Մատենադարանի մոտ. «Մեր պետության խորհրդանիշերը նախագահը, սահմանադրությունն ու Վեհամոր ավետարանն են: Մենք չունենք նախագահ, մեր սահմանադրությունը պղծում են: Միակ կետը, որի շուրջ համախմբվելու անհապաղ կարիք կա, Ավետարանն է: Մենք այսօր խորհրդանշական ելքով հասանք Մատենադարան, որտեղ պահվում է Ավետարանը, որի վրա երդվում է, մեր այս պահին տուրիստի կարգավիճակում շրջագայող նախագահը: Մենք այստեղից՝ միակ չպղծված կետից, սկսում ենք սահմանադրական կարգը վերականգնելու գործընթացն ու ոչ մի բան չի կանգնեցնի մեզ»:

Նույն շարքից