Կիեւի Մայդանում ընդդիմության կողմից վերահսկվող շենքերից կրակում էին արմատականները, ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին պատմել է Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Երբ սկսեցին կրակել դիպուկահարները, մենք բանակցություններ էինք վարում ընդդիմության հետ: Հրաձգությունն սկսվել էր ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող շենքերից: Փետրվարի 21-ին համաձայնագիր ստորագրելուց անմիջապես հետո ես սկսեցի կատարել իշխանության ստանձնած պարտավորությունները: Ես՝ որպես նախագահ, ստորագրել էի այդ համաձայնագիրը եւ իրավապահ մարմիններին ու ոստիկանությանը հանձնարարեցի հեռանալ Մայդանից: Ի պատասխան մեր գործողություններին՝ Մայդանի արմատական հատվածը հրաձգությամբ պատասխանեց», — Յանուկովիչի խոսքերն է մեջբերում «Սեգոդնյա» թերթը:
Նա վստահեցրել է, որ կրակելու ոչ մի հրահանգ չի տվել: «Զեն