Միջազգային Քաղաքականություն 

Իրանի ղեկավարությունը չի հասկանում «հաճելի» կամ «կարեկցանք» բառերը․ Թրամփ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ շահերի վրա Իրանի ցանկացած հարձակում կդիմավորվի մեծ և հզոր ուժով:

«Իրանի ղեկավարությունը չի հասկանում «հաճելի» կամ «կարեկցանք» բառերը: Ցավոք, նրանք հասկանում են միայն ուժ և հզորություն։ ԱՄՆ-ն, անկասկած, աշխարհում ամենահզոր ռազմական ուժն ունի։

Վերջին 2 տարում այդ ոլորտում ներդրվել է 1,5 տրիլիոն դոլար:

Իրանի չափազանց անքաղաքավարի և վիրավորական հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք չեն հասկանում իրականությունը:

ԱՄՆ շահերի վրա Իրանի ցանկացած հարձակում կդիմավորվի մեծ և հզոր ուժով:Չկան այլևս Ջոն Քերին և Օբաման»,-թվիթերյան իր էջում գրել է Թրամփը՝ նշելով, որ Իրանի հիանալի ժողովուրդը տառապում է առանց պատճառի:

«Նրանց ղեկավարությունը փողեր են ծախսում ահաբեկչության վրա: ԱՄՆ-ը չի մոռացել Իրանի կողմից ռումբի կիրառումը, որի հետևանքով 2000 ամերիկացի զոհվեց»,-գրել է նա։

Նույն շարքից