Քաղաքական 

Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջան, քննարկվել են սոցիալ-տնտեսական զարգացման հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ և հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և այստեղ առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

ԼՂՀ Նախագահը նշել է, որ Սարուշենն ունի հարմար աշխարհագրական դիրք, գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտը Հադրութի և Մարտունու շրջանների հետ կապող կարևոր մայրուղու վրա, ինչը լրացուցիչ նախադրյալներ է ստեղծում գյուղի զարգացման համար:

Երկրի ղեկավարը կարևորել է տեղերում բնակչության նախաձեռնողականությունը` նշելով, որ այն հանդիսանում է ցանկացած ծրագրի արդյունավետ իրականացման նախապայմաններից մեկը:

Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից