Հասարակություն 

ԱԻՆ-ը զինում է անվտանգության գիտելիքներով

analitik.am

Հունիսի 25-ին «Ազադ ֆարմասյութիքլզ» գիտահետազոտական կենտրոնում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչությունը (ՓՈՒՎ) և Աղետների բժշկության կենտրոնը համատեղ անցկացրեցին տեսագործնական դասընթաց:

Դասընթացի նպատակն էր գիտելիքներով զինել «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերության անձնակազմին՝ հրդեհային անվտանգության վարքականոնների, առաջին բուժօգնության սկզբունքների վերաբերյալ:

Դասընթացի տեսական մասի ընթացքում ՓՈւՎ փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ փ/ծ գնդապետ Մ. Ավետիսյանն անձնակազմին ներկայացրեց հրդեհային անվտանգության վարքականոնները, հրդեհի ընթացքում անհրաժեշտ գործողությունները:

Այնուհետ Աղետների բժշկության կենտրոնի ուսումնական բաժնի հրահանգիչ փ/ծ կապիտան Ս. Թադևոսյանն անդրադարձավ քիմիական այրվածքների ու թունավորումների դեպքում առաջին բուժօգնության սկզբունքներին:

Դասընթացի գործնական մասի ընթացքում տեղի ունեցավ անձնակազմի տարհանում: Մասնակիցները ծանոթացան հրդեհը վաղ փուլում մարելու համար նախատեսված կրակմարիչների աշխատանքին և իրենք իսկ փորձեցին դրանք օգտագործել՝ մարելով հրդեհը:

Դասընթացը նախաձեռնել էր ընկերությունը՝ հատուկ խնդրանքով դիմելով ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:

Դասընթացի ավարտին «Ազադ ֆարմասյութիքլզ» գիտահետազոտական կենտրոնի անձնակազմը շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին և փրկարարներին՝ իրենց անվտանգության գիտելիքներով զինելու համար:

Հարկ է նշել նաև, որ մեկ այլ նման ուսումնական վարժանք՝ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերումը թեմայով, այս ընկերությունում անցկացվել էր նաև 2017 թվականին:

Նույն շարքից