Քաղաքական 

Օբաման կքննարկի ուկրաինական ճգնաժամը ԱՄՆ կոնգրեսի հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 3-ին մտադիր է հանդիպել Կոնգրեսի առաջնորդների հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, այս մասին գրում է Reuters-ը, որը վկայակոչում է Սպիտակ տան իր աղբյուրը:

Օբաման և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կհանդիպեն Սենատում մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդի, Սենատի փոքրամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների և ստորին պալատում փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսիի հետ, պարզաբանել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրենքի նախագիծ է ընդունել, որի համաձայն ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ դոլարի չափ տնտեսական օգնություն:

 

Նույն շարքից