Միջազգային Քաղաքականություն 

Ամենը, ինչ պետք է Իրանին, բաց դռներից ներս մտնելն է․ Բոլթոն

analitik.am

Նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Թեհրանի հետ իրական բանակցությունների համար, ամենը, ինչ պետք է Իրանին, բաց դռներից ներս մտնելն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է AP-ը։

Բլոթոնի խոսքերով ամերիկացի դիվանագետներն աշխատում են ողջ տարածաշրջանում՝ հույս ունենալով, որ ելք կգտնեն ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունից․ «Ոչ մի ապացույց չկա, որ Իրանն ընդունել է ռազմավարական որոշում՝ միջուկային զենքից հրաժարվելու համար»,-ասել է նա։

Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորության մասին հարցին, Բոլթոնը պատասխանել է՝ Իրանի համար շատ լուրջ սխալ կլիներ անտեսել այդ սահմանափակումները։

Բոլթոնը նշել է նաև, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու իր նպատակից։

Նույն շարքից