Բարի օր Քաղաքականություն 

Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու․ Վարդանյան

analitik.am

«Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որում իսպառ բացակայում է տարրական հարգանքը Արցախի ներկա և նախկին Նախագահների նկատմամբ։

Նախագահ Քոչարյանը միանշանակ ազատվելու է, բայց ձեր արածները չեն մոռացվելու։

Դուք մտել եք մի խաղ, որում արդեն պարտվել եք։  Ասեմ ավելին, պարտվել եք ինքներդ ձեզ։

Ձեր բոլոր անհաջողությունների միակ մեղավորը դուք էք։

Մեր Հանրապետությունը կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առջև, և ինձ որպես Հայ ցավալի է տեսնել, որ իմ երկրի ամբողջ ներուժը գնում է մի մարդուն ազատազրկելունն ուղղված քայլերի վրա։

Կրկնում են, Նախագահ Քոչարյանը ազատվելու է, իսկ այս ընթացքում կատարած սխալները դեռ երկար ժամանակ զգացնել կտան իրենց»։

Արա Վարդանյան

Նույն շարքից