Հասարակություն 

Արտակարգ դեպք Երևանում. Ազգային ժողովին մատակարարվել է կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ

Ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և ասյն փոխանցվել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունք: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Մովսիսյանի դիմումի փաստով:

Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն:

Համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ն և «Սուրեն Եղիազարյան Վալադիմիրի» ԱՁ-ն որոշակի ժամանակահատվածում ոսկյա և արծաթյա մեդալներ և հուշամեդալներ է մատակարարել ՀՀ Ազգային ժողովին և մատակարել է ոչ թանկարժեք մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ:

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից