Քաղաքական 

Մայդանում ցուցարարների դեմ զենք կիրառելու հրաման տվել է Յանուկովիչը

Կիեւի Մայդանում փետրվարի 20-ին ցուցարարների դեմ զենք կիրառելու հրաման տվել է Վիկտոր Յանուկովիչն իր աշխատակազմի, ՆԳՆ-ի եւ ՈւԱԾ միջոցով: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:


Այդ պահին հաստատվել է, որ ցուցարարների հետ «աշխատել են» «Բերկուտի» աշխատակիցները, որոնք հատուկ այդ ստորաբաժանման հիմնադրումից ի վեր(1992թ.) հնարավորություն ու իրավասություն ունեն հրազեն կիրառել՝ այդ թվում ինքնաձիգներ ու դիպուկահար հրացաններ:


Գլխավոր դատախազությունում նաեւ նշել են, որ «Բերկուտի» մի քանի աշխատակիցների շարքում ձերբակալել են ջոկատի հրամանատրի, ում ենթակաները կատարել են առաջադրանքներ հրազենի կիրառմամբ:

Միեւնույն ժամանակ գերատեսչությունում նշել են, որ այժմ ստուգում են ուկրաինական ուժային կառույցների այլ հատուկ ստորաբաժանումների, մասնավորապես «Ալֆայի»՝ Մայդանում գնդակահարությունների մասնակցության մասին տեղեկությունը:

Նույն շարքից