Քաղաքական 

Մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր կենսաթոշակային վճարները պետք է պարտադիր կատարվեն. ՍԴ անդամ

Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է, և քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում քիչ առաջ հայտարարեց Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:

 

«ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, որ ներկայացված մոդելում կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն պատասխանատու մարմինների, այս դեպքում՝ Կառավարության և Ազգային ժողովի կողմից»,-հավելեց ՍԴ անդամը:

Նույն շարքից