Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների՝ լարվածությունը նվազեցնելու համար: Թեհրանն ակնարկել է, որ կբանակցի, եթե Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Վերջին տարիներին Իրանի տնտեսությունը վերապրել է պատժամիջոցների մի քանի փուլ: Այժմ Թեհրանի նկատմամբ սահմանվեցին նոր պատժամիջոցներ, որոնք թիրախավորում են Իրանի Գերագույն առաջնորդին, նրա գրասենյակն ու նրա մերձավորներին:

Երկուշաբթի Թրամփը ստորագրեց հրամանագիր նոր պատժամիջոցների սահմանման մասին: Դրան նախորդել էր տեղեկություն, որ ԱՄՆ-ը կիբեր հարձակում է իրականացրել Իրանի հետախուզության համակարգիչների դեմ: Թեհրանը այդ հարձակումը որակել է միջազգային չափանիշների խախտում և քննադատել ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը:

Վերլոըւծաբանները սակայն հարցականի տակ են դնում Իրանի Գերագույն ղեկավարի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունավետությունը՝ ընդգծելով, որ դժվար թե վերջինս փորձեր օգտագործել ամերիկյան վերահսկողության ներքո գտնվող ֆինանսական միջոցները: Վարչակազմը սակայն պնդում է, որ դրանք խորհրդանշական չեն և չափազանց արդյունավետ են: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի խոսքերով, ամերիկյան կողմին հաջողվել է սառեցնել տասնյակ միլիարդավոր դոլարներ:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպումներ է ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների: Վաշինգտոնը փորձում է ձևավորել հակաիրանյան կոալիցիա, սակայն պատրաստ է բանակցել Թեհրանի հետ առանց նախապայմանների՝ լարվածությունը նվազեցնելու համար:

Իրանյան կողմը ակնարկել է , որ պատարսատ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե վերջինս վերացնի պատժամիջոցները:

Նույն շարքից