Քաղաքական 

Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի թիմին մեղադրել է 700 մլն դոլար վատնելու մեջ

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը առասպելական գումարներ է ծախսել «նախագծերի իրականացման համար, որոնք որևէ օգուտ չեն բերել Վրաստանի տնտեսությանն ու բնակչությանը»: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին` Զուգդիդի քաղաքում հանրության հետ հանդիպման ժամանակ:

«Վրաստանի նախագահի նորաձև պալատի կառուցման համար Սաակաշվիլիի օրոք ծախսվել է 600 մլն լարի, Քութայիսիում խորհրդարանի շենքի կառուցման համար՝ 340 մլն լարի, Թբիլիսիում Արդարադատության տան համար՝ 50 մլն լարի, Քութայիսիում կառավարության նստավայրի համար՝ 80 մլն լարի», - հայտնել է վարչապետը:

 

Նրա խոսքով՝ «վերը նշված նախագծերի համար, որոնք ոչ մի օգուտ չեն տվել երկրի տնտեսությանն ու բնակչությանը, նախկին իշխանությունները ծախսել են ավելի քան 1 մլրդ 200 մլն լարի (շուրջ 700 մլն դոլար):

Նույն շարքից