Բարի օր Հասարակություն 

ConverseBank-ում 2 ամիս շարունակ չի փոխանցվում հալալ քրտինքով աշխատած աշխատավարձը

analitik.am

ConverseBank-ի Գլխավոր Գործադիր Տնօրենը Արթուր Հակոբյանը չի կարողանում 20 օրից ավել գրավոր պատասխանել նամակին, թե ինչու 2 ամիս շարունակ չի փոխանցվում քո հալալ քրտինքով աշխատած աշխատավարձը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Աստղիկ Խաչատրյանը:

Խաչատրյանը հայտնում է գրավոր նամակով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Սպասում եմ ձեր պատասխանին, թե ինչպես կարող է Նոր Հայաստանում նման վարքագիծը հանդուրժելի լինել և չենթարկվել համապատասխան օրենսդրական պատասխանատվության»,-գրել է նա:

Նույն շարքից