Քաղաքական 

ԱՄՆ-ն դադարեցրել է Ռուսաստանի հետ ՀՀՊ համակարգի վերաբերյալ քննարկումները

Պենտագոնը դադարեցրել է Ռուսաստանի հետ ՀՀՊ համակարգի վերաբերյալ քննարկումները՝ Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանույան փոխնախարարի տեղակալ Էլան Բլեյնը՝ Սենատի զինծառայության հարցերով հանձնաժողովի նիստում։

 

«Միջազգային օրենսդրությունը խախտմամբ Ռուսաստանի միջամտությունն Ուկրաինայում  հանգեցրեց մեր զինվորականների երկխոսության դադարեցմանը, եւ մենք չենք շարունակում Ռուսաստանին ներգրավել ՀՀՊ-ի վերաբերյալ քննարկումներին: Եթե Ռուսաստանը շարունակի խախտել միջազգային օրենսդրությունը, մենք կվերանայենք ՀՀՊ-ի վերաբերյալ ապագա ցանկացած երկկողմանի շփում` ԱՄՆ-ի եւ մեր դաշնակիցների անվտանգության շահերը երաշխավորելու համար», - հայտարաել է Բաննը:

 

Ըստ նրա` գերատեսչությունը նաեւ դեմ է ՀՀՊ համակարգում Ռուսաստանի առաջարկած սահմանափակումներին, եւ Մոսկվան ոչ մի հրամանատարական կամ վերահսկող գործառույթ չի ստանա ՀՀՊ համակարգերում` ՆԱՏՕ-ի տարածքում:

 

Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն ԵվրոՀՀՊ նախագծի շրջանակում պայմանավորվել էին համգործակցել  2010 թ. Լիսաբոնի գագաթաժողովում: Նշենք, որ Եվրոպայում ՀՀՊ համակարգեր ստեղծելու ԱՄՆ-ի ծրագիրը ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության պատճառներից մեկն է:

Նույն շարքից