Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանում կարծես թե այդքան էլ չեն հավատում Ռուբեն Ռուբինյանին

analitik.am

Ինչպես հայտնի է, նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ վերականգնվեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ձայնը: Հայկական պատվիրակությունից Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը կողմ քվեարկեցին Ռուսաստանի վերադարձին, Իմ քայլից Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց քվեարկությանը, իսկ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկեց: Ավելի ուշ Ռուբինյանը հայտարարեց, որ պատահաբար է դեմ քվեարկել:

Սակայն, ինչպես երևում է, Ռուսաստանում այդքան էլ չեն հավատում Ռուբեն Ռուբինյանին: Մասնավորապես խոսքը վերաբերում է ռուսական լրատվամիջոցներից ՌԻԱ Նովոստիին: Լրատվամիջոցը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք միաձայն կողմ են արտահայտվել Ռուսաստանի վերադարձին: Այստեղ Հայաստանը չկա:

Փոխարենը Հայաստանը կա այն երկրների ցանկում, որոնք ձայների մեծամասնությամբ են կողմ արտահայտվել Ռուսաստանի վերադարձին:

Ինչ վերաբերում է երկրներին, որոնք միաձայն դեմ են արտահայտվել Ռուսաստանի վերադարձին, ապա այդ ցանկում հայտնվել են Էստոնիան, Վրաստանը, Լիտվան, Լատվիան, Ուկրաինան:

Նույն շարքից