Քաղաքական 

Սիդնեյում հայերի ցույցին ի պատասխան փողոց են դուրս եկել նաև թուրքերը

Սիդնեյի հայ համայնքը Թուրքիայի հյուպատոսարանի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել, ինչին ի պատասխան Ավստրալիայում ապրող թուրքերը «կենդանի շղթա» են կազմել՝ շրջափակելով դեսպանատան շենքը։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Avrupa Gazete թերթը, հայերը փողոց են դուրս եկել՝ բողոքելու Սիրիայում հայերի հանդեպ կիրառվող բռնությունների դեմ։ Նրանք պնդել են, որ Թուրքիան օգնում է Սիրիայի տարածքում գտնվող «Ալ Կաիդայի» զինյալներին։

 

Թուրքերը, տեղեկանալով սպասվող ցույցի մասին, ավելի շուտ են հավաքվել դեսպանատան մոտ, որպեսզի այն պաշտպանեն հնարավոր հարձակումներից։ Թուրքերին միացել են նաև ադրբեջանցիներն ու Կիպրոսի ազգակիցները։

 

Հայերը «Թուրքիա, դուրս արի Քեսաբից» գրությամբ պաստառ են պարզել, իսկ հայ հոգևորականի ելույթի ընթացքում թուրքերն սկսել են թափահարել թուրքական դրոշները։

 

Սիդնեյում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սեյդա Հանբայ Արջան շնորհակալություն է հայտնել հավաքված թուրքերից։

Նույն շարքից