Քաղաքական 

Հակահայ բռնություններն իրողություն են. ամերիկացի կոնգրեսական

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիերը հայտարարություն է արել, որում անդրադառնում է Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա հարձակմանը, հայտնում է Asbarez-ը:

 

Իր հայտարարության մեջ կոնգրեսականը նկատել է, որ Թուրքիան միջամտում է պատերազմից բզկտված Սիրիայի զարգացումներին, իսկ հայերն այդ կոնֆլիկտում նորից ստիպված են լքել իրենց տները: Սիերն ասել է, որ Քեսաբը քրիստոնյաների ապահով հանգրվանն էր, սակայն այժմ քեսաբահայերն անգամ չգիտեն՝ ինչ է սպասվում իրենց առաջիկայում:

 

Հակահայ բռնություններն իրողություն են, սակայն աշխարհը դեռ մերժում է դրանք: Նա նկատել է, որ հայերի դեմ քաղաքականությունը շարունակվում է Հայոց ցեղասպանությունից մոտ 100 տարի անց: Կոնգրեսականն իր երկրի իշխանություններին կոչ է արել հարցում անել Թուրքիային՝ հարձակմանն ու «Ալ Կաիդա» խմբավորմանն ունեցած իր առնչությունների կտրվածքով:

 

Թուրքիայի տարածքից մարտի 21-ին սկսված հարձակման հետևանքով 2.000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները:

 

Ջեքի Սփիերը ներկայացնում է Կալիֆոռնիայի 14-րդ Կոնգրեսական շրջանը, որը ներառում է Սան Ֆրանցիսկոյի և Սան Մաթեոյի շրջանները:

Նույն շարքից