Տեսանյութեր Հասարակություն գլխավոր 

ԲՀԿ-ական պատգամավորները՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին / տեսանյութ/

Դատական իշխանությունն առանձին իշխանության ճյուղ է, մեր վերաբերմունքը պետք է լինի համարժեք: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում դատական իշխանության ներքո, պետք է տեսնել իրավական հարթությունում: Մենք պետք է կարողանանք նախադրյալներ ստեղծել, որպեսզի իշխանության բոլոր ճյուղերը, մեկը մյուսին փոխզսպելով, իրենց գործունեությունը լիարժեք, տրամաբանված և արադարացի իրականացնեն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի՝ երկրորդ անգամ կալանավորման մասին:

ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանն իր հերթին ասաց, որ ԲՀԿ-ն բազմիցս անդրադարձել է փաստին՝ ասելով, որ հարցը դիտարկում են բացառապես իրավական հարթության մեջ, իրավական գործընթացներ են, իսկ երբ իրավական լուծում լինի, այդ հարցի հետ կապված ԲՀԿ-ն իր գնահատականը կտա:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից