Քաղաքական 

Վարչապետը գյուղացիներին օգնելու մասին

Մարդիկ 2 կոպեկ փող են ծախսում գյուղացիներին օգնելու համար, 200 մլն՝ իրենց PR-ի համար: Կառավարության նիստին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած՝ գյուղացիական տնտեսություններին Կառավարության կողմից տրվող էժան վարկավորումներին վերաբերող որոշման նախագծի ներկայացման ժամանակ վրդովմունքով ասաց վարչապետը: Նա հորդորեց նախարարին հանրությանն ավելի ակտիվ ներկայացնել Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը:

«Լա՛վ, իրենց PR-ն են անում՝ ջհանդամ, Կառավարությանն ինչի՞ են վարկաբեկում, որ Կառավարությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերում գյուղացուն: Սա ի՞նչ խայտառակություն է: Դրա համար մենք պետք է ակտիվ լինենք, այս ծրագրերը ներկայացնենք, կոնկրետ այն տնտեսությունները ներկայացնենք, որոնք այս օժանդակությունը ստանում են: Ակնհայտ է, որ մենք հարյուրապատիկ անգամ ավել ենք տալիս, քան չակերտավոր բարեգործները, որ գիշեր-ցերեկ իրենց PR-ի մասին են մենակ մտածում»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ համաձայն օրինագծի՝ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014 թվականի համար սահմանվում է ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացները ընթացիկ տարում պահանջում են մատչելի վարկային միջոցներ, որոնց ապահովմանն է ուղղված ներկայացված որոշման նախագիծը»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում 63 հազար գյուղացիական տնտեսություններին տրվել են 55 մլրդ դրամի վարկեր:

Նույն շարքից