Հասարակություն Տեսանյութեր 

Իմ քայլի պատգամավորները՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին /տեսանյութ/

Այսօր՝ հունիսի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական հետապնդում չկա. «Ի սկզբանե գործի կասեցման և Սահմանադրական դատարան ուղարկելու օրինականության վերաբերյալ կասկածներ կային, ինչի մասով էլ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն ու դատախազությունը բողոք էին ներկայացրել: Ես զերծ կմնամ մեկնաբանելու դատական ակտը, քանի որ դրան ծանոթ չեմ»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի հայտարարությանը, թե երկրում օրենք ու օրինականություն չկա, Կարապետյանն ասաց, որ համաձայն չէ մտքի հետ, ամեն ինչ տեղի է ունենալու օրենքի շրջանակներում:

Իմ քայլի պատգամավոր Սուրեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ գործի վերաբերյալ բովանդակային չեն խոսում, քանի որ դա բխում է իշխանությունների տարանջատման սկզբունքից. «Ճիշտ չէ, որ Ազգային ժողովը մեկնաբանի առանձին գործի հանգամանքները, կայացվող որոշումները՝ անկախ դրանից, թե ում վերաբերյալ է գործը: Երկրորդ պատճառը բովանդակային է: Ինչպես օրինակ մասնագիտությամբ բժիշկը, ծանոթ չլինելով հիվանդության պատմությանը, չի կարող եզրակացություն հայտնել, այնպես է իրավաբանը չի կարող ամբողջական հետևություն անել, առանց գործին տեղյակ լինելու»:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից