Հասարակություն Տեսանյութեր 

Ի՞նչ կլինի իմքայլականների հետ, եթե նրանք իշխանություն չլինեն ու Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ /տեսանյութ/

analitik.am

Այսօր՝ հունիսի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կլինի իրենց իշխանության ներկայացուցիչների հետ, եթե մի օր իրենք իշխանություն չլինեն, իսկ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, ասաց՝ ի՞նչ պետք է լինի, ի՞նչ պետք է անի:

Իմ քայլից Սուրեն Գրիգորյանն իր հերթին ասաց, որ ՀՀ վարչապետը և պետական մի շարք պաշտոնյաներ ժամանակին եղել են քաղաքական բանտարկյալներ, պատասխանատվության են ենթարկվել քաղաքական գործերով. «Մարդիկ, ովքեր այդ գործընթացների ետևում կանգնած են, ոնցոր թե ողջ ու առողջ են: Նրանց նկատմամբ իրավականից բացի այլ գործընթաց չի իրականանում: Եթե հարցով որոշակի բան է ակնարկվում, խնդրում եմ ուղիղ ասել»:

Գրիգորյանը նշեց, որ հիմա դատում են դատարանները, ոչ թե իրենց իշխանությունը:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ հաջորդ իշխանության օրոք նույն ճակատագրին իրենք արժանանան, Կարապետյանն ասաց, որ այդ իշխանությունն արդեն մեկ անգամ տեսել են. «Կարծում եմ, որ Մարտի 1-ի դեպքերը և դրա հետ կապված դատավարությունները հարցի պատասխանը հստակ տվել են»:

Կարապետյանը նաև խոսքի վերջում գաղտնիք բացահայտեց, որ իր հայրը Մարտի 1-ի գործով քաղաքական բանտարկյալ է եղել:

Նույն շարքից