Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

ԼՀԿ-ական պատգամավորները՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորվելու մասին /տեսանյութ/

analitik.am

Այսօր՝ հունիսի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին և պատասխանելով հարցին՝ կար արդյո՞ք վտանգ, որ նա կարող էր ազդել գործի վրա, խուսափել քննությունից, ասաց, որ Քոչարյանի գործի մասով ընթանում է դատավարական գործընթաց. «Մենք հետևում ենք այդ պրոցեսներին, ինչպես դատարանը որոշում է, այնպես էլ իրադարձությունները զարգանում են: Սա զուտ դատավարական գործընթաց է, և մեզ համար այս գործընթացն առաջնային նշանակություն չունի: Այդ գորը հանձնված է արդարադատությանը»:

ԼՀԿ-ական Կարեն Սիմոնյանն իր հերթին ասաց, որ տեղի է ունենում մրցակցային դատավարություն, կողմերն իրավունք ունեն որոշումները բողոքարկեն, գտնվում են հավասար պայմաններում, հետևաբար սովորական դատավարական գործընթաց է ու չպետք է տարբերվի մյուս դատավարական գործընթացներից. «Իսկ թե ինչ կլինի ապագայում, դատարանը կորոշի»:

ԼՀԿ-ականների համար այս գործը զուտ իրավական գործընթաց է, քաղաքական հետապնդման տարրեր չեն տեսնում:

Նույն շարքից