Գլխավոր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե Վահե Գրիգորյանը չդառնա ՍԴ նախագահ, նա կունենա լուրջ խնդիրներ. Անի Սամսոնյան /տեսանյութ/

analitik.am

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն այսօր բոլոր չափանիշերով համարվում է դատավոր, և ցանկացած անհատական մեկնաբանություն՝ Սահմանադրական նորմերի վերաբերյալ, մեզ համար անընդունելի է: Թե ով է Սահամանդրական դատարանի դատավոր, թե այն նորմերը, որոնք վիճարկեց պարոն Վահե Գրիգորյանը, պետք է մեկնաբանի միայն Սահմանադրական դատարանը: Նման հայտարարութամբ հանդես եկավ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Պարոն Գրիգորյանը եկավ Ազգային ժողով, հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները: Սակայն, ինչպես տեսնում եք, անցել է քանի օր, ու Գրիգորյանը չի ստանձնել այդ լիազորությունները: Եթե պարոն Գրիգորյանը չդառնա ՍԴ նախագահ, ես կարծում եմ, որ նա կունենա լուրջ խնդիրներ»,-ասաց Սամսոնյանը:

ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հավելեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվել է համապատասխան իրավական ակտով՝ ԱԺ որոշմամբ և դրան հաջորդած համապատասխան ակտերով. «Եթե պարոն Գրիգորյանը գտնում է, որ այդ ակտերն իրավաբանորեն վիճարկելի են, կարող է դիմել դատարան»:

Սամսոնյանի խոսքերով, մեկ անձը չի կարող Հայաստանում լինել իրավագիտության աղբյուր և որոշել մեկնաբանել Սահամանդրական նորմերը, ինչից հետո դրանք դառնան պարտադիր կատարման համար:

Նույն շարքից