Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով ապրիլի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: