Քաղաքական 

Պրահայում Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել

Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև մարտի 31-ին և ապրիլի 1-ին անցկացվել են հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել են էր ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, չեխական կողմից` արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Պետր Դրուլակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Կողմերը քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականությանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն համար հետևողական աշխատանքի կարևորությունը: Բանակցությունների օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Քեսաբում վերջին զարգացումների վերաբերյալ: Չեխ դիվանագետը դատապարտել է խաղաղ ազգաբնակչության բռնությունների դեպքերը: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք այլ հարցերի:

 

Նույն շարքից