Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը երկարաձգել է պատժամիջոցները Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների նկատմամբ

analitik.am

Ռուսաստանը երկարաձգել է պատժամիջոցները Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների նկատմամբ: Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Պատժամիջոցները գործելու են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Որոշումը վերաբերում է ԱՄՆ-ին, ԵՄ երկրներին, Ավստրալիային, Կանադային, Նորվեգիային, Ուկրաինային:

Լենտան հիշեցնում է, որ ռուսական էմբարգոն պատասխանն է Արևմտյան երկրների պատժամիջոցներին, որոնք սկսեցին գործել 2014 թվականից՝ կապված Ռուսաստանին Ղրիմի միացման հետ: Կիևն այն ժամանակ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց որպես օկուպանտ երկիր: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները:

Նույն շարքից