Հասարակություն Տեսանյութեր 

Արթուր Վանեցյանը՝ «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի մասին /տեսանյութ/

analitik.am

«Հրազդան» ստադիոնն ունի սեփականատեր, ում հետ 2-3 անգամ հանդիպել ու խոսել ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով մարզադաշտի ճակատագրի մասին:

Վանեցյանի խոսքերով, այն վերականգնելու համար մեծ գումարներ են պետք, որը որևէ կերպ ՀՖՖ-ն չի կարող ներդնել, քանի որ չունի. «Պետք է լինի մասնավոր ներդրող, ով այդ գումարներով կվերակառուցի «Հրազդան» մարզադաշտը: Սեփականտերն այսօր աշխատանքներ իրականցնում է ներդրող գտնելու ուղղությամբ, մենք էլ ասել ենք, որ մեր հերթին կաջակցենք: Բայց մասնագետների գնահատմամբ, մարզադաշտը, որքան էլ որ վերակառուցեն, իր տեխնիկական բնութագրով չի կարող համապատասխանել այն միջազգային ցուցանիշներին, որոնք անհրաժեշտ է նոր մարդազաշտի համար»:

ՀՖՖ նախագահը նշեց, թոր «Հրազդանում» հնարավոր կլինի անցկացնել ներքին առաջնության խաղեր, բայց ոչ միջազգային առաջնության հանդիպումներ:

Նույն շարքից