Հասարակություն Տեսանյութեր 

Մի գաղտնիք բացեմ. Արթուր Վանեցյան /տեսանյութ/

analitik.am

Այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, խոսելով հայկական ֆուտբոլում մրցավարության հետ կապված խնդիրների մասին, հայտարարեց, որ հայաստանցի մրցավարները հնարավորություն կունենան վերապատրաստվել արտերկրում. «Բացի դրանից, մի փոքր գաղտնիք բացեմ: Այսօր մենք բանակցություններ ենք վարում հայտնի մրցավարների հետ, ուզում ենք նրանց հրավիրել Հայաստան, որպեսզի ընդգրկվեն մրցավարական կոմիտեում: Քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի առաջիկայում մրցավարների նկատմամբ բողոքները նվազեն»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե համայնքապետեր կան, որոնք հող չեն տրամադրում մարզադաշտ կառուցելու համար, Վանեցյանն ասել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում՝ կարծիք հայտնելով, թե չի գտնվի գեթ մեկ համայնքապետ, ով չի աջակցի և կխոչընդոտի իր համայնքում անվ0ար մարզադաշտ կառուցելուն, որը փոխանցվելու է համայքնին:

Նույն շարքից