Աֆղանստանում այսօր ամերիկացի երկու զինծառայող է սպանվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի առաքելության ներկայացուցչին:
Կատարված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան շարժումը:
Հայտնվում է, որ հարձակումից մեկ օր առաջ Աֆղանստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով պետք է բանակցություններ ունենա երկրի ղեկավարի հետ: